Հոդված 13. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.
Հոդված 13. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.
«5. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:
6. Վարչական դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։
7. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 135-137-րդ հոդվածներով նշված որոշումներից մեկը կայացնում և ուղարկում է գործին մասնակցող անձանց բողոքն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:
8. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:
9. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում:»: