Հոդված 9. Օրենսգրքի 118.2-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենսգրքի 118.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում և հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև չորս ամիս ժամկետով:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: