Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 85-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատարանն առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում՝ պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է բողոքարկվել։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ ներկայացրած միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է պահանջը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին, պարտատերերին։ Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։