Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «օրինակին» բառից հետո լրացնել «, որից հետո վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը ներկայացնում է դատարան» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15, և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։