Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 87-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «օրինակին» բառից հետո լրացնել «, որից հետո վերջնական հաշվետվությունը ներկայացնում է դատարան» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դատարանը վերջնական հաշվետվությունն ստանալուց 15 օրվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը ոչ ուշ, քան 15, և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:»։