Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 168.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 168.1-ին հոդվածով.

«Հոդված 168.1. Դատական ակտերի բողոքարկումը

1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

3. Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։