«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. N 191-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի
N 191-Ն հրամանի
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Փաստաթղթի հերթական համարը
___________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
2. Հարկ վճարողը
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)
Սույն հայտարարությունը ներկայացնում եմ __ ______________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:
Սույնով հայտարարում եմ, որ՝
1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը.
2) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատուն, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կազմակերպություն.
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1395-Ն)
4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ.
5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն չեմ համարվում այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին փոխկապակցված անձ կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին ներկայացրել են գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
6) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել (գերազանցում) ԱԱՀ-ի շեմը:
Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:
Պաշտոնատար անձ _________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(հավելվածը լրաց. 19.12.18 N 766-Ն, խմբ. 30.09.19 N 625-Ն, փոփ. 28.12.22 N 1395-Ն)