ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2084-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) վերնագրում «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ» բառերը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ» բառերով․
2) որոշման նախաբանը «մասի» բառից հետո լրացնել «և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետի» բառերով․
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել աջակցող միջոցների՝
1) պետական հավաստագրերով տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 7 հավելվածի․
2) առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 8 հավելվածի։».
4) որոշումը լրացնել նոր՝ NN 7 և 8 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
29.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2084-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
NN
ը/կ Աջակցող միջոցի անվանումը Չափի միավորը Մեկ պետական հավաստագրի գնային արժեքը (դրամ)
Պրոթեզներ
1. Վերին վերջույթի պրոթեզներ
1.1. Դաստակի կոսմետիկ պրոթեզ հատ 242000
1.2. Նախաբազկի ձգողական պրոթեզ հատ 530000
1.3. Բազկի ձգողական պրոթեզ հատ 960000
1.4. Նախաբազկի կոսմետիկ պրոթեզ հատ 458000
1.5. Բազկի կոսմետիկ պրոթեզ հատ 778000
1.6. Բազկի միոպրոթեզ հատ 2545000
1.7. Նախաբազկի միոպրոթեզ հատ 1975000
1.8. Ուսի էկզարտիկ պրոթեզ հատ 558000
1․9. Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ հատ 40000000
2. Ստորին վերջույթի պրոթեզներ
2.1. Թաթի պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի հատ 170000
2.2. Թաթի պրոթեզ՝ ըստ Շոպարի հատ 245000
2.3. Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ հատ 558000
2.4. Սրունքի էկզոսկելիտար ոչ մոդուլյար պրոթեզ հատ 385000
2.5. Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե
լայներով հատ 1165000
2.6. Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից հատ 300000
2.7. Սրունքի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով հատ 409000
2.8. Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ մանժետով հատ 535000
2.9. Սրունքի պրոթեզ ըստ Պիրոգովի և Սայմի հատ 290000
2.10. Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզ հատ 1160000
2.11. Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով հատ 565000
2.12. Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից, շինայով հատ 598000
2.13. Ազդրի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից հատ 565000
2.14. Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ հատ 1010000
2.15. Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ լրացուցիչ (ISNI) ներդիրով հատ 1045000
2.16. Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե
լայներով հատ 1795000
2.17. Կոնք-ազդրի էկզարտիկ պրոթեզ հատ 1275000
2.18. Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ նստատեղի հենարանով` կաշվից հատ 399000
2.19. Ազդրի բուժամարզական պրոթեզ լամինացիայով հատ 639000
2.20. Սրունքի բուժամարզական պրոթեզ լամինացիայով հատ 310000
2.21. Սրունքի օրթոպրոթեզ կաշվից հատ 177000
2.22. Սրունքի օրթոպրոթեզ պլաստիկից հատ 236000
2.23. Սրունքի օրթոպրոթեզ լամինացիայով հատ 250000
2.24. Ազդրի օրթոպրոթեզ կաշվից հատ 325000
2.25. Ազդրի օրթոպրոթեզ պլաստիկից հատ 300000
2.26. Ազդրի օրթոպրոթեզ լամինացիայով հատ 430000
2․27. Ազդրի ֆունկցիոնալ պրոթեզ հատ 6876000
2․28. Սրունքի ֆունկցիոնալ պրոթեզ հատ 2917000
2․29. Ազդրի սիլիկոնե լայներ հատ 435000
2․30. Սրունքի սիլիկոնե լայներ հատ 345000
2․31. Պրոթեզի ծնկակալ հատ 6000
2․32. Պրոթեզի աղեկապ հատ 13000
3. Ակնագնդի (աչքի) պրոթեզներ հատ 70000
4. Կրծքագեղձի էկզոպրոթեզներ հատ 27000
ԱՋԱԿՑՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ
5. Օրթեզներ
5.1. Ճաճանչ-դաստակային օրթեզ առանց հոդի, պլաստիկից հատ 30000
5.2. Արմնկային օրթեզ առանց հոդի, պլաստիկից հատ 38000
5.3. Արմնկային օրթեզ հոդով, պլաստիկից հատ 80000
5.4. Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից(AFO) հատ 40000
5.5. Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով (AF) հատ 116000
5.6. Ծնկան հոդի օրթեզ առանց հոդի պլաստիկից (KO) հատ 50000
5.7. Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից հատ 70000
5.8. Սրունք-թաթային օրթեզ հոդով պլաստիկից (AFO) հատ 110000
5.9. Սրունք-թաթային օրթեզ հոդով, լամինացիայով (AFO) հատ 100000
5.10. Ծնկան հոդի օրթեզ հոդով, պլաստիկից (KO) հատ 160000
5.11. Ծնկան հոդի օրթեզ հոդով, լամինացիայով (KO) հատ 187000
5.12. Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից հատ 289000
5.13. Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից հատ 230000
5.14. Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, լամինացիայով հատ 324000
5.15. Պարանոցի օրթեզ` սեղմիրան (CO) հատ 40000
5.16. Պարանոցա-կրծքային օրթեզ` սեղմիրան (CTO) հատ 100000
5.17. Պարանոցա-կրծքա-գոտկային օրթեզ` սեղմիրան (CTLO) հատ 150000
5.18. Գլխի օրթեզ (helmet) հատ 40000
5.19. Ծուռ թաթի օրթեզ ծալված հատ 30000
5.20. Այովա բրես հատ 55000
5.21. Օրթեզ պատելայից ծանրություն կրող PTB հատ 80000
5.22. Գիշերային կորսետ երկփեղկանի գերշտկումով հատ 100000
5.23. Կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (TLSO) հատ 140000
5.24. Գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (LSO) հատ 130000
5.25. Կոնք-ազդրային օրթեզ առանց հոդի, պլաստիկից հատ 50000
5.26. Կրկնակի կաղապարով օրթեզ` սեղմիրան (TLSO) հատ 170000
5.27. Ոտնաթաթի կամարները, կրունկի դիրքը և վալգուսային դեֆորմացիայի շտկող օրթեզ (UCBL) հատ 14000
5.28. Օրթեզի կոշիկներ զույգ 18500
6. Սեղմիրաններ (կորսետ), ռեկլինատորներ
6.1. Սեղմիրան փափուկ հատ 16000
6.2. Սեղմիրան կիսակոշտ հատ 18000
6.3. Ռեկլինատոր հատ 8000
7. Աղեկապեր
7.1. Աճուկային աղեկապ հատ 8000
7.2. Որովայնի աղեկապ հատ 13000
8. Օրթոպեդիկ կոշիկներ
8.1. Օրթոպեդիկ կոշիկներ զույգ 18500
8.2. Անհատական պատրաստվող օրթոպեդիկ կոշիկներ զույգ 30000
9. Հենակներ
9.1. Թևատակի հենակ հատ 6500
9.2. Արմնկային հենակ հատ 4500
10. Ձեռնափայտեր
10.1. Ձեռնափայտ սովորական հատ 3000
10.2. «Սպիտակ ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հատ 7000
11. Քայլակներ
11.1. Քայլակ սովորական հատ 17000
11.2. Քայլակ /մանկական ուղեղային կաթվածով անձանց համար/ հատ 86000
12. Ծնկակալեր հատ 6000
13. Փոքր տրամաչափի սայլակներ հատ 46000
14. Լսողական սարքերի անհատական ներդիրներ հատ 10000
15. Ձայնաստեղծ սարք կամ պրոթեզ հատ 400000
16. Անվասայլակներ
16.1. Անվասայլակ սովորական հատ 95000
16.2. Անվասայլակ /մանկական ուղեղային կաթված,
գերգիրություն և արտահայտված սկոլիոզ ունեցող անձանց համար/ հատ 120000
17. Լսողական սարքեր
17.1. 12-64 (ներառյալ) տարեկան անձանց հատ 80000
17.2. 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց հատ 36000
18. Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի
մասեր/պարագաներ
18.1. Լար հատ 50000
18.2. Միկրոֆոնի ֆիլտր հատ 15500
18.3. Կոճ հատ 38000
18.4. Վերալիցքավորող մարտկոց հատ 120000
18.5. Մագնիս հատ 17000
18.6. Ծրագրավորում հատ 25000
19. Լոգարանի աթոռ հատ 20000
20. Հակապառկելախոցային ներքնակ հատ 35000
21. Աթոռ սանիտարական հարմարանքով հատ 22000
22. Անվասայլակի կցորդիչ հատ 380000
23. Քայլաբեր հատ 653000
24. Կանգնակ-սայլակ հատ 1356000
25. Կանգնակ հատ 285000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2084-Ն որոշման
«Հավելված N 8
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման
ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
NN
ը/կ Աջակցող միջոցի անվանումը Չափի միավորը Միավորի արժեքը (դրամ)
1. Պրոթեզի կոշիկներ զույգ 13500
2. Գուլպաներ
2.1. Բրդյա-բամբակյա գուլպաներ հատ 2700
2.2. Սիլիկոնե գուլպաներ հատ 26000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: