Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-02-14-ից մինչև 2002-01-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-01-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 փետրվարի 2000 թվականի թիվ 26

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշումով)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. 14.5 կետը համարել 14.6 կետ և 1-ին ու 2-րդ պարբերությունները վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`

«14.6. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերները պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է գրանցված լինի պետական լիազորված մարմնի կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

- առանձնացված լինի հարակից տարածքներից,

- օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն (չի վերաբերում 14.2 կետի «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերներին)... » (շարունակությունը նախկին խմբագրությամբ).

1.2. նոր 14.5 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`

«14.5. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանվում են սույն կանոնակարգի 14.6 կետով նախատեսված պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները կանխիկ դրամով գործառնություններ չեն իրականացնում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։