ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 50-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.
3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
(1-ին կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
3. Սահմանել 2023 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 28.00 միավոր:
(3-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
4. Սահմանել ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի բազային մասը` 20000 դրամ.
2) 28.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
(4-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 29.12.22 N 2068-Ն)
5. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 20000 դրամ:
(5-րդ կետը փոփ. 29.12.22 N 2068-Ն)
6. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 20000 դրամ:
(6-րդ կետը փոփ. 29.12.22 N 2068-Ն)
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2023 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
(7-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 25.03.21 N 396-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(8-րդ կետը փոփ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. փետրվարի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունվարի 24-ի N 50-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 25.03.21 N 396-Ն)
մարզ Տարածքային կենտրոն 2023 թվական
2023 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումարը (դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական
գումարի բաշխումը (դրամ)
1 2 3 4 5 6
ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 165,744,329.9 10,166,000.0 3,040,000.0 606,027
ԱՐՏԱՇԱՏ 942,750,515.5 64,389,000.0 10,900,000.0 3,273,543
ՎԵԴԻ 767,698,969.1 55,679,000.0 5,460,000.0 2,835,914
ՄԱՍԻՍ 763,597,938.1 51,700,000.0 9,320,000.0 2,613,162
Ընդամենը՝ 2,639,791,752.6 181,934,000.0 28,720,000.0 9,328,646
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 825,129,896.9 57,015,500.0 8,920,000.0 2,825,325
ԱՊԱՐԱՆ 302,903,092.8 20,890,500.0 3,240,000.0 1,111,424
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 223,364,948.5 17,154,500.0 680,000.0 779,246
ԹԱԼԻՆ 532,194,845.4 37,252,000.0 5,140,000.0 1,957,570
Ընդամենը՝ 1,883,592,783.5 132,312,500.0 17,980,000.0 6,673,565
ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 865,781,443.3 59,136,500.0 9,960,000.0 3,051,954
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 1,083,023,711.3 73,274,000.0 13,060,000.0 3,917,976
ԲԱՂՐԱՄՅԱՆ 244,125,773.2 17,396,000.0 2,100,000.0 847,814
Ընդամենը՝ 2,192,930,927.8 149,806,500.0 25,120,000.0 7,817,744
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 853,129,896.9 61,815,500.0 6,300,000.0 2,978,658
ՍԵՎԱՆ 529,280,412.4 35,361,000.0 6,960,000.0 1,785,701
ՎԱՐԴԵՆԻՍ 808,150,515.5 56,445,500.0 7,980,000.0 2,920,376
ՃԱՄԲԱՐԱԿ 260,783,505.2 17,267,500.0 3,500,000.0 964,459
ՄԱՐՏՈՒՆԻ 1,634,541,237.1 124,585,000.0 5,680,000.0 5,946,770
Ընդամենը՝ 4,085,885,567.0 295,474,500.0 30,420,000.0 14,595,964
ԼՈՌՎԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 421,762,886.6 21,820,000.0 11,960,000.0 1,366,907
ՏԱՇԻՐ 406,594,845.4 25,553,500.0 7,040,000.0 1,289,404
ՎԱՆԱՁՈՐ 1,894,186,597.9 106,480,500.0 45,160,000.0 6,208,383
ՍՊԻՏԱԿ 891,764,948.5 57,461,000.0 13,640,000.0 3,212,746
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 569,327,835.1 34,529,000.0 11,100,000.0 1,814,986
Ընդամենը՝ 4,183,637,113.4 245,844,000.0 88,900,000.0 13,892,426
ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 994,689,690.7 62,817,000.0 16,760,000.0 3,313,808
ՀՐԱԶԴԱՆ 794,262,886.6 50,755,000.0 12,800,000.0 2,633,574
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 377,480,412.4 23,615,500.0 6,560,000.0 1,281,201
ՆԱԻՐԻ 655,831,958.8 44,951,000.0 7,460,000.0 2,241,663
Ընդամենը՝ 2,822,264,948.5 182,138,500.0 43,580,000.0 9,470,246
ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 814,210,309.3 56,309,500.0 8,660,000.0 2,881,359
ԱՄԱՍԻԱ 58,552,577.3 3,723,000.0 960,000.0 196,381
ՄԱՐԱԼԻԿ 371,288,659.8 26,072,500.0 3,540,000.0 1,328,222
ԱԽՈՒՐՅԱՆ 551,477,319.6 39,401,500.0 4,620,000.0 1,934,943
ԱՇՈՑՔ 91,047,422.7 6,348,000.0 920,000.0 319,285
ԳՅՈՒՄՐԻ 2,450,602,061.9 147,514,500.0 48,780,000.0 7,922,338
Ընդամենը՝ 4,337,178,350.5 279,369,000.0 67,480,000.0 14,582,529
ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 369,720,618.6 23,502,000.0 6,040,000.0 1,268,052
ԿԱՊԱՆ 240,496,907.2 9,273,500.0 10,100,000.0 667,909
ՄԵՂՐԻ 74,859,793.8 3,877,000.0 2,120,000.0 241,316
ՍԻՍԻԱՆ 244,606,185.6 16,894,000.0 2,620,000.0 869,849
Ընդամենը՝ 929,683,505.2 53,546,500.0 20,880,000.0 3,047,125
ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 328,479,381.4 20,227,500.0 6,060,000.0 1,085,782
ԻՋԵՎԱՆ 538,736,082.5 35,517,000.0 7,560,000.0 1,817,674
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 424,069,072.2 26,886,000.0 7,020,000.0 1,433,089
ԲԵՐԴ 377,136,082.5 24,333,500.0 5,760,000.0 1,334,507
Ընդամենը՝ 1,668,420,618.6 106,964,000.0 26,400,000.0 5,671,052
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 69,149,484.5 3,897,500.0 1,640,000.0 224,957
ՎԱՅՔ 112,601,030.9 7,141,500.0 1,800,000.0 441,919
ԵՂԵԳՆԱՁՈՐ 442,790,721.6 28,801,000.0 6,560,000.0 1,538,227
Ընդամենը՝ 624,541,237.1 39,840,000.0 10,000,000.0 2,205,103
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ 447,552,577.3 17,520,500.0 18,440,000.0 1,335,548
ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-
ԶԵՅԹՈՒՆԻ 513,289,690.7 16,890,500.0 24,440,000.0 1,443,641
ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 578,210,309.3 32,037,000.0 14,360,000.0 1,787,192
ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇԻ 363,859,793.8 13,384,500.0 15,840,000.0 1,097,149
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ 584,858,762.9 32,981,500.0 13,880,000.0 1,876,730
ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ ԱՎԱՆԻ 604,335,051.5 27,305,000.0 21,260,000.0 1,796,254
ՇԵՆԳԱՎԻԹԻ 667,029,896.9 32,344,500.0 21,180,000.0 2,061,325
Ընդամենը՝ 3,759,136,082.5 172,463,500.0 129,400,000.0 11,397,840
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՀՀ 29,127,062,886.6 1,839,693,000 488,880,000 98,682,241
(հավելվածը խմբ. 23.01.20 N 45-Ն, 14.01.21 N 13-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ. 30.12.21 N 2200-Ն, 29.12.22 N 2068-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան