Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2103-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։

2. Որոշման 1-ին կետում՝

1) 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների ամսական լրավճարների դեպքերը և վճարման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի։»։

3. Որոշման 2-րդ կետում՝

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) սույն որոշմամբ նախատեսված լրավճարները ներառում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում հաշվարկված ամսական լրավճարների, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարների հանրագումարը՝ սույն որոշման N 8 հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով.».

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում նախատեսված պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների ավելացման դեպքում սույն որոշման 1-ին կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված լրավճարների չափերը ենթակա են նվազեցման՝ բազային աշխատավարձի չափի կամ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխան գործակցի ավելացման արդյունքում ստացվող լրացուցիչ գումարի չափով։»:

4. Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

5. Որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2103-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 710-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(դրամ)

NN

ը/կ Խումբը Զինվորական կոչումների անվանումները Մակարդակները

1-ին

(0-2 տարի) 2-րդ

(2-5 տարի) 3-րդ

(5-10 տարի) 4-րդ

(10-15 տարի) 5-րդ

(15-20 տարի) 6-րդ

(20-25 տարի) 7-րդ

(25 և ավելի տարի)

1. Բարձրագույն սպայական կազմ (գեներալական) - - - - 104,763 203,252 224,238

2. - - - - - 24,140 44,556

3. - - - - - 29,659 50,090

4. 1 - - - - - 11,485 30,282

5. 2 - - - - - - -

6. 3 - - - - - - -

7. 4 - - - - - - -

8. 5 - - - - - - -

9. 39 Ավագ և կրտսեր

սպայական կազմ - - - - - - -

10. 38 - - - - - - -

11. 37 - - - - - - -

12. 36 - - - - - - -

13. 35 - - - - - - -

14. 34 - - - - - - -

15. 33 - - - - - - -

16. 32 1,063 - - - - - -

17. 31 - - - - - - -

18. 30 - - - - - - -

19. 29 7,249 - - - - - -

20. 28 13,752 6,412 - - - - -

21. 27 21,118 13,728 6,389 - - - -

22. 26 27,716 21,109 13,721 6,384 - 5,014 -

23. 25 34,510 27,854 21,249 13,863 6,528 13,066 5,170

24. 24 25,106 19,122 12,356 5,636 - 4,802 -

25. 23 31,003 24,975 18,997 12,233 5,518 11,996 4,706

26. 22 36,931 30,858 24,830 18,852 12,088 18,361 11,851

27. 21 42,089 36,801 30,728 24,700 18,722 24,791 18,230

28. 20 47,498 42,167 36,882 30,813 24,790 31,508 24,901

29. 19 75,189 70,540 65,935 60,543 55,197 62,089 56,148

30. 18 79,431 74,740 70,092 65,488 60,097 66,804 61,649

31. 17 83,112 79,211 74,521 69,874 65,271 71,794 66,592

32. 16 86,573 82,630 78,730 74,041 69,395 76,570 71,322

33. 15 89,690 85,706 81,764 77,865 73,177 80,171 75,710

34. 14 93,766 89,742 85,759 81,819 77,921 84,737 80,233

35. 13 87,771 84,473 81,215 77,166 73,158 80,345 75,723

36. 12 90,620 87,284 83,987 80,732 76,684 83,705 79,873

37. 11 93,054 89,679 86,345 83,050 79,795 86,650 82,777

38. 10 96,293 92,881 89,507 86,173 82,879 90,401 86,485

39. 9/5 «Ավագ ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 31,519 28,540 25,561 22,581 19,602 30,015 26,773

40. 9/4 35,283 32,279 29,276 26,272 23,269 34,367 31,096

41. 9/3 38,555 36,359 33,331 30,303 27,276 38,229 35,760

42. 9/2 41,787 39,567 37,347 34,295 31,242 42,049 39,552

43. 9/1 45,004 42,760 40,515 38,271 35,194 45,856 43,328

44. 8/6 «Ենթասպա» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 35,416 34,780 34,144 32,676 31,208 43,200 42,271

45. 8/5 36,701 36,041 35,381 34,720 33,228 45,075 44,116

46. 8/4 38,131 37,446 36,762 36,077 35,393 47,093 46,106

47. 8/3 39,686 38,977 38,268 37,559 36,851 49,238 48,221

48. 8/2 41,256 40,523 39,790 39,057 38,323 50,564 50,350

49. 8/1 42,631 41,874 41,116 40,359 39,601 51,697 51,453

50. 7/3 «Ավագ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 36,223 37,332 38,441 39,550 40,660 59,795 61,625

51. 7/2 35,585 37,477 38,537 39,597 40,656 59,495 61,266

52. 7/1 34,993 36,836 38,678 39,689 40,699 59,243 60,954

53. 6/5 Սերժանտական

դասընթաց անցած

«Ավագ սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 102,784 104,569 106,353 108,138 109,090 127,286 128,927

54. 6/4 101,840 103,595 105,350 107,104 108,859 126,876 128,483

55. 6/3 102,404 104,129 105,854 107,579 109,304 127,974 129,545

56. 6/2 103,208 104,903 106,599 108,294 109,989 128,480 130,848

57. 6/5 «Ավագ սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 33,566 35,351 37,135 38,920 39,872 58,068 59,709

58. 6/4 34,000 35,755 37,510 39,264 41,019 59,036 60,643

59. 6/3 34,564 36,289 38,014 39,739 41,464 60,134 61,705

60. 6/2 35,368 37,063 38,759 40,454 42,149 60,640 63,008

61. 6/1 36,197 37,863 39,528 41,194 42,859 61,173 63,503

62. 5/5 Սերժանտական

դասընթաց անցած

«Սերժանտ (պ)» հաստիքային զինվորական կոչումով

պաշտոններ 104,658 106,277 107,896 109,515 111,134 129,170 131,445

63. 5/5 «Սերժանտ (պ)» հաստիքային

զինվորական կոչումով պաշտոններ 36,818 38,437 40,056 41,675 43,294 61,330 63,605

64. 5/4 37,243 38,803 40,362 41,922 43,482 61,159 63,364

65. 5/3 37,453 38,953 40,453 41,954 43,454 60,775 62,908

66. 5/2 37,428 38,869 40,310 41,750 43,191 60,156 62,218

67. 5/1 37,593 38,974 40,356 41,737 43,118 59,727 61,717

68. 4/4 «Եֆրեյտոր (պ)» հաստիքային

զինվորական կոչումով

պաշտոններ 31,721 32,918 34,116 35,313 36,511 52,015 53,786

69. 4/3 32,527 33,687 34,848 36,008 37,168 52,451 54,175

70. 4/2 33,413 34,536 35,659 36,782 37,906 52,965 54,645

71. 4/1 33,994 35,080 36,166 37,252 38,338 53,174 54,810

72. 3/6 «Շարքային (պ)» հաստիքային զինվորական կոչումով պաշտոններ 33,858 34,917 35,976 37,035 38,094 52,768 54,372

73. 3/5 35,010 36,045 37,079 38,114 39,149 53,676 55,251

74. 3/4 36,067 37,077 38,088 39,098 40,108 54,491 56,035

75. 3/3 37,145 38,131 39,117 40,103 41,089 55,325 56,841

76. 3/2 38,287 39,249 40,210 41,172 42,134 56,223 57,710

77. 3/1 39,460 40,397 41,335 42,272 43,209 57,154 58,611

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2103-Ն որոշման

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 710-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (այսուհետ` զինծառայողներ) և քրեակատարողական ծառայության ծառայողների (այսուհետ` քրեակատարողական ծառայողներ) ամսական լրավճարների դեպքերը, լրավճարների վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Զինծառայողների և քրեակատարողական և ծառայողների ամսական լրավճարները սահմանվում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը փաստացի հաշվարկված պաշտոնային դրույքաչափի, զինվորական (հատուկ) կոչման դրույքաչափի, նշված դրույքաչափերի նկատմամբ հաշվարկված զինծառայության ստաժի հավելավճարի, 20 տարվա զինծառայության ստաժ ունեցողների և ծառայությունը շարունակողների հավելավճարի, պարենի փոխհատուցման, ամսական լրավճարի, միանվագ դրամական օգնությունների և արձակուրդային վճարի ընդհանուր հանրագումարի և օրենքով սահմանված կարգով 2014 թվականի հուլիսի 1-ից հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի միջև դրական տարբերություն լինելու դեպքում` տարբերության չափով:

3. Զինծառայողների և քրեակատարողական ծառայողների ամսական լրավճարները հաշվարկվում են ըստ պաշտոնների խմբերի ու զինծառայության ստաժի մակարդակների` ամսական պարբերականությամբ և վճարվում են պաշտոնային դրույքաչափի հետ միաժամանակ:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։