ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1560-Ա
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1560-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ն. Մկրտչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ա. Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Բ. Բադալյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գ. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ