Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Ազգային անվտանգության ծառայության պետական» բառերը փոխարինել «Պետական» բառով.

2) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.

«5.2. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկվելու դեպքում Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։