Անցնել բովանդակությանը

Հոդված 7.11. Վարչապետի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.11. Վարչապետի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո

1. Պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

2. Վարչապետի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

3. Պաշտոնաթող վարչապետը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։