Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ հոդվածների և 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.10-րդ հոդվածի 3-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի և 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.10-րդ հոդվածի 4-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Հանրապետության նախագահների և նշանակված վարչապետների վրա:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի, բացառությամբ Օրենքում լրացվող 7.10-րդ հոդվածի 4-րդ մասի, գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնաթող դարձած վարչապետների վրա:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-619-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: