Հոդված 1
Հոդված 1.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի դրույթները Պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չկարգավորված մասերով:»: