ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2023 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի 5-ի N 23-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 737-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնի անվանումը Լրավճարը
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Խորհրդական 0
Գիտություն
2. Պրոռեկտոր` գիտական հիմնարկության 0
3. Վարիչ` ասպիրանտուրայի 0
4. Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), պետ՝ ֆակուլտետի, ղեկավար` կենտրոնի (գիտական հիմնարկության) 0
5. Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական գծով, պետ՝ ամբիոնի 0
6. Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան, պետ՝ ցիկլի 0
7. Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան, ավագ դասախոս 0
Կրթություն
8. 0
9. Պետ` բաժնի 0
10. Պետ` բաժանմունքի 0
11. Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների) 0
Առողջապահություն
12. Բժիշկ` ուրոլոգ 0
13. Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ, բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` ֆունկցիոնալ ախտորոշման 0
14. Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ 5410
15. Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր` վիրաբուժության 10675
16. Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող 12381
Մշակույթ
17. Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության 0
18. Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով 0
19. Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի 0
20. Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, խմբագիր 0
21. Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից 0
22. Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան 0
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ
23. Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ,
ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ 0
24. Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի հրամանատար-պահակ 0
25. Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող 0
26. Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` ավտոամբարձիչի,
ավտոկռունկավար, կռունկավար 0
27. Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների 10675
28. Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության (տոննա)
- մինչև 5 տոննա 4746
- 5 - 10 տոննա 3893
- 10 - 13 տոննա 3040
29. Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր)
- մինչև 1,8 լիտր 5599
- 1,8 - 3,5 լիտր 4746
- 3,5 լիտրից ավելի 3893
30. Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման
հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ 0
31. Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների, մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի, լվացող՝ ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` ձեռքով, բանվոր` օժանդակ 0
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական: