ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2023 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «զգալի,» բառով.
2) որոշման նախաբանը «394-րդ,» բառից հետո լրացնել «396-րդ,» բառով.
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «զգալի,» բառով.
4) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի 5-ի N 20-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 27-ի N 707-Ն որոշման
ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Անվանումները Չափերը` կիլոգրամներով
զգալի...-ից
մինչև ... ներառյալ խոշոր…-ից
ավելի մինչև...
ներառյալ առանձնապես խոշոր. ավելի քան
1. Անտրանիլաթթու 0.25-2.5 2.5-25.0 25.0
2. N-Ացեթիլանտրանիլաթթու 0.03-0.3 0.3-3.0 3.0
3. Ացետոն 9.75-39.0 39.0-157.0 157.0
4. Էթիլ եթեր 1.4-14.0 14.0-142.0 142.0
5. Էրգոմետրին 0.00003-0.0003 0.0003-0.003 0.003
6. Էրգոտամին 0.00003-0.0003 0.0003-0.003 0.003
7. Իզոսաֆրոլ 0.05-0.5 0.5-5.0 5.0
8. Կալիումի պերմանգանատ 0.3-1.0 1.0-3.0 3.0
9. Ծծմբական թթու 4.0-20.0 20.0-100.0 100.0
10. 3.4-Մեթիլենդիօքսիֆենիլ-2-պրոպանոն 0.021-0.21 0.21-2.1 2.1
11. Մեթիլ էթիլ կետոն 2.5-25.0 25.0-250.0 250.0
12. Պիպերիդին 0.0023-0.023 0.023-0.23 0.23
13. Պիպերոնալ 0.02-0.2 0.2-2.0 2.0
14. Սաֆրոլ 0.1-1.0 1.0-10.0 10.0
15. Տոլուոլ 2.3-23.0 23.0-230.0 230.0
16. Քացախաթթվի անհիդրիդ 0.023-0.23 0.23-2.3 2.3
17. Աղաթթու 4.0-20.0 20.0-100.0 100.0
18. 1-ֆենիլ-2-պրոպանոն 0.004-0.04 0.04-0.4 0.4
19. Ֆենիլքացախաթթու 0.1-1.0 1.0-10.0 10.0
20. Լիզերգինային թթու 0.00001-0.0001 0.0001-0.001 0.001
21. Լուծիչներ, որոնք պարունակում են ոչ պակաս, քան 10% ացետոն.
էթիլային եթեր. մեթիլ էթիլ կետոն և տոլուոլ 12.5-50.0 50.0-200.0 200.0
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական: