Գլուխ 2 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները
Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները
1. Անվտանգության խորհրդի անդամներն են`
1) վարչապետը.
2) (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-33-Ն)
3) փոխվարչապետները.
4) Անվտանգության խորհրդի քարտուղարը.
5) պաշտպանության նախարարը.
6) արտաքին գործերի նախարարը.
6.1) ներքին գործերի նախարարը.
7) ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
7.1) արտաքին հետախուզության ծառայության պետը.
8) ոստիկանության պետը.
9) զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
(3-րդ հոդվածը փոփ. 08.05.19 ՀՕ-33-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-608-Ն, 16.12.22 ՀՕ-462-Ն)