Գլուխ 6 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու, Անվտանգության խորհրդի գրասենյակ ստեղծելու և գրասենյակում նշանակումներ կատարելու ժամկետները
Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու, Անվտանգության խորհրդի գրասենյակ ստեղծելու և գրասենյակում նշանակումներ կատարելու ժամկետները
1. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի` Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:
2. Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակն ստեղծվում, և գրասենյակի հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2018 թ. մարտի 21
Երևան
ՀՕ-145-Ն