Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-05-12-ից մինչև 2002-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-01-04Բացել ARLIS-ում

041.0257.30.04.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 1999 թվականի N 257

քաղ. Երևան

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 162 մարդ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49 որոշումը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 467 և 1999 թվականի ապրիլի 6-ի N 200 որոշումների խմբագրությամբ):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

ապրիլի 30-ի N 257 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Գեղարքունիքի մարզպետարանի

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Գյուղատնտեսության վարչություն

Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների

տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

Իրավաբանական և կադրերի բաժին

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ընդհանուր բաժին

Մարզպետի աշխատակազմ

Հաշվապահություն

Տնտեսական բաժին

Հողաշինության և հողօգտագործման բաժին

(հավելվածը խմբ. 03.10.00 N 662, լրաց. 12.02.01 N 114, խմբ. 13.04.01 N 293)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։