Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՌԵՊՈ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 մայիսի 2000 թվականի թիվ 126

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՌԵՊՈ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ 1999 թվականի դեկտեմբերի 21-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հավասար է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանվող ռեպո համաձայնագրի տոկոսադրույքին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։