Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-01-ից մինչև 2001-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հունիսի 2000 թվականի թիվ 147

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Կանոն 21.2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) առաջին պարբերության վերջին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է».

բ) վերջին պարբերությունում ավելացնել հետևյալ նախադասությունը.

«Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնի առաջին պարբերության վերջին կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով».

գ) կանոն 21.4-ում ավելացնել հետևյալ արտահայտությունը.

«Այն թղթակցային «լորո» հաշիվների մնացորդները, որոնք, համաձայն 21.2 կանոնի առաջին պարբերության վերջին կետի, նվազեցվում են թղթակցային «նոստրո» հաշիվներից, ցպահանջ պարտավորությունների հաշվարկին չեն մասնակցում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։