Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 5000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 հունիսի 2000 թվականի թիվ 153

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41, 42 և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2000 թվականի հուլիսի 1-ից շրջանառության մեջ դնել 1999 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները:

2. Սահմանել, որ 1995 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են մինչև 2005 թվականի հունիսի 30-ը` իրենց անվանական արժեքով:

3. Սահմանել, որ 2005 թվականի հուլիսի 1-ից 1995 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա են փոխանակման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և նրա կողմից լիազորված բանկերում` առանց սահմանափակումների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։