ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 հունվարի 2023 թ.
ք. Երևան N 2-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 24-ի «Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջներ սահմանելու և տեղամասային կենտրոնների ցանկը ներկայացնելու օրինակելի ձևը սահմանելու մաuին» թիվ 17-Ն որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները
ժամանակավոր կատարող` Ա. Սմբատյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2023 թ. հունվարի 24-ի N 2-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2022թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման
[ նշվում է տեղամասային կենտրոնները սահմանելու մասին իրավական ակտի համարը և ընդունման տարեթիվը ]
ՑԱՆԿ
[ նշվում է ընտրության անվանումը ] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
___________________ ՄԱՐԶ, ________________________ ՀԱՄԱՅՆՔԻ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
Մարզ Համայնք Բնակավայր Տեղամասային կենտրոնների գտնվելու/վայրի/
հասցե Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներ
Տեղամասային կենտրոնին հարող տարածքը (կայանատեղ) Մոտակա տրանսպորտային կանգառի առկայություն այո ոչ
Կայանատեղի մեծ է 240 սմ-ից այո ոչ
Տեղամասային կենտրոնի շենք Տեղամասային կենտրոնի մուտքի դռան լայնությունը
մեծ է 90 սմ-ից այո ոչ
Մուտքի աստիճաններ այո ոչ
Թեքահարթակի առկայություն
1:10 կամ 1:12 թեքությամբ այո ոչ
Այլընտրանքային մուտքի առկայություն այո ոչ
Քվեարկության սենյակ Քվեարկության սենյակի մուտք մեծ է 90 սմ- ից այո ոչ
Քվեարկության սենյակի գտնվելու հարկը
Վերելակի առկայություն այո ոչ
Քվեարկության սենյակի մակերեսը մեծ է 30 ք.մ -ից այո ոչ
Բավարար բնական լուսավորություն այո ոչ
Բավարար արհեստական լուսավորություն այո ոչ
Առանց պատուհանի պատի առկայություն այո ոչ
Հոսանքի աղբյուրի առկայություն այո ոչ
Ջեռուցման առկայություն կամ հնարավորություն այո ոչ
Օդափոխության հնարավորություն այո ոչ
Գործող մատչելի սանհանգույց այո ոչ
Տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների սենյակ այո ոչ
Հարմարություններ բրայլյան գրատառով մուտք այո ոչ
քվեարկության սենյակ այո ոչ
սանհանգույց այո ոչ
Հաշմանդամության միջազգային խորհրդանիշ այո ոչ
Տեղամասային կենտրոնի կոորդինատներն են քարտեզի վրա.1 X, Y։
Տեղամասային կենտրոնի լուսանկարներ.2 այո ոչ »։
____________________________________________
.1 Օրինակ` Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց, ք․ Երևան, 23 շենք, Նաիրի Զարյան փողոց հասցեի դեպքում՝ 40.204785497206, 44.51563635585
.2 Հնարավորության դեպքում համայնքի ղեկավարը տրամադրում է տեղամասային կենտրոնի լուսանկարներ՝ *.png, *.jpg ֆորմատներով։ Լուսանկարները պետք է արվեն Landscape ֆորմատով, առավելագույն չափը 500ԿԲ։
Տրամադրվում է մեկական լուսանկար՝
- կայանատեղիի,
- տեղամասային կենտրոնի (շենքի) մուտքի,
- քվեարկության սենյակի մուտքի,
- քվեարկության սենյակի։
Լուսանկարների անվանումը պետք է պարունակի համայնքի (բնակավայրի) անունը և լինի լատինատառ։
Յուրաքանչյուր տեղամասի լուսանկարները կցվում են (attach) մեկ էլեկտրոնային նամակի, որպես թեմա նշվում է ընտրությունն անցկացնող ընտրական հանձնաժողովը և համայնքը (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջանը), տեքստային մասում՝ տեղամասային կենտրոնի գտնվելու հասցեն՝ բնակավայր, փողոց, շենք և ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային փոստին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունվարի 2023 թվական: