Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 42. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ և ՆՈՐՄԱՆԵՐԸ (ԲԱՑԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ և ՆՈՐՄԱՆԵՐԻՑ), ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 42.1. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

Պետական սանիտարական հսկողության մարմինների տված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ «պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 42» բառերից հետո դնել ստորակետ և լրացնել «42.1-43» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից) և սույն օրենսգրքի 42.1 հոդվածով նախատեսված խախտումների համար`

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսունապատիկի չափով.»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմաները և կանոնները խախտելու համար`

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով.»:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-171-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։