Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Հանձնաժողովի նիստերի գումարման և որոշումների ընդունման կարգը

գործել է մինչև 2002-02-19Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հանձնաժողովի նիստերի գումարման և որոշումների ընդունման կարգը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն շաբաթը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները և քարտուղարը: Նիստի արձանագրությունը պատրաստվում է նիստի օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

2. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

3. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների 2/3-ը` չհաշված հոդված 3-ի 2 կետով նախատեսված հանձնաժողովի անդամներին, իսկ հոդված 3-ի 2 կետում նախատեսված հարցերի քննարկման դեպքում հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների 2/3-ը` ներառյալ հոդված 3-ի 2 կետով նախատեսված հանձնաժողովի անդամներից առնվազն 2-ը:

4. Հանձնաժողովը որոշում է կայացնում բաց քվեարկության արդյունքներով` նիստին ներկա գտնվող անդամների ձայների 2/3-ով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահողի ձայնը որոշիչ է:

5. Հանձնաժողովի նիստից հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով պատրաստվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։