Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 99-Ա

ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին 2023 թվականի փետրվարի 6-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն)՝ հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Սիսիան Պօղոսեանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։