Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 298-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

30 հունվարի 2023 թ. N 76-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 298-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 298-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանով հաստատված հավելվածի` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևում 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 29. Ակցիզային հարկից ազատված գործարքների հարկման բազան, այդ թվում`

Հարկային օրենսգրքի Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ Ակցիզային հարկով հարկման ենթակա

ապրանքի անվանումը Հարկման բազայի

միավորը Մատակարարված ապրանքների քանակը (ծավալը) Սպիրտայնության աստիճանը, %

հոդված մաս կետ

[29.1] [29.2] [29.3] [29.4] [29.5] [29.6] [29.7] [29.8]

:»,

2) հրամանով հաստատված հավելվածի` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևի լրացման կարգում`

ա. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության լրիվ անվանումը:»,

բ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Միասնական հաշվարկի 29-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ակցիզային հարկից ազատված գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 29-րդ կետի`

1) [29.1], [29.2] և [29.3] սյունակներում լրացվում է Հարկային օրենսգրքի այն հոդվածը, մասը և կետը, որի համաձայն ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքները համարվում են ակցիզային հարկից ազատված գործարքներ,

2) [29.4] և [29.5] սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,

3) [29.6] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափման միավորները,

4) [29.7] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման միավորներով,

5) [29.8] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

Ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մանուկյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։