Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1862-Ա/2 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

22 դեկտեմբերի 2022 թ. N 2437-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1862-Ա/2 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 9-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված 3-րդ, 5-րդ և 7-րդ հավելվածների 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով «Թռչունյան տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 146/7 եզրակացությունը`

Հրամայում եմ

1. «Թռչունյան տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 14-ի N 711-Ա/Ք հրամանով տրված տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության՝ N 0006, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հուլիսի 23-ի N 555-Ա/Ք հրամանով տրված հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության՝ N 296, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հուլիսի 23-ի N 554-Ա/Ք հրամանով տրված միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N297 լիցենզիաների գործողությունները կասեցնել` հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության սահմանված կարգի պահանջներին չբավարարելու հիմքերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N1862-Ա/2 հրամանը:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կ.Թռչունյանին:

Նախարար` Ժ. Անդրեասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։