ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 85-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դայրեքթ Ռելիֆ» ոչ առևտրային կազմակերպու- թյան կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (1 տեղ, 68 կգ ընդհանուր քաշով, 3,410.48 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 893.54 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
08.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 85-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
ՀԱՀ DR Shipment 261 #80187383
NN
ը/կ Դոնորը Նկարագրությունը Ստացողը Կոդը Տեղը Քաշը (կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Հայաստան Արցախ հիմնադրամ (DR) դեղեր Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապահության նախարարություն Air-261-01 1 68.0 2,283.62
2. Հայաստան Արցախ հիմնադրամ (DR) դեղեր Դավթյան Շուշան «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ Air-261-02 208.40
3. Հայաստան Արցախ հիմնադրամ (DR) դեղեր Հովակիմյան Ա.«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Air-263-03 584.50
333.96
4. Հայաստան Արցախ հիմնադրամ (DR) դեղեր Միրզոյան Ս. «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ Air-263-04
Ընդամենը 1 68.0 3,410.48
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
08.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ