Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-17-Ն-6

2023 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

« 8. քաղաքներ Մարալիկ, Գյումրի, Արթիկ, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Երևան Շիրակի և Լոռու մարզերի վարչական տարածքներ

Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ Մոսինյան Մերի Աղաբեկի Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ

9. քաղաքներ Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Գավառ, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան, Երևան Տավուշի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներ

Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ Հովհաննիսյան Գիվի Համլետի Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ

10. քաղաքներ Վայք, Եղեգնաձոր, Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Երևան Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ

Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի վարչական տարածքների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և բողոքներ Ղազարյան Խաչիկ Կարապետի Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան

2023 թ. փետրվարի 7

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։