Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2023 թվականի N 146-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանելու մասին» N 569 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը և որոշմամբ սահմանված կարգի վերնագիրը «ՄԱՔՍԱՅԻՆ» բառից առաջ լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» բառերով.

2) որոշման նախաբանում «82-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «31-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի» բառերով.

3) որոշման 1-ին կետը «Սահմանել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների» բառերով.

4) որոշմամբ սահմանված կարգի 1-ին և 5-րդ կետերը «մաքսային արժեքի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների» բառերով.

5) որոշմամբ սահմանված կարգի 4-րդ կետի 1-ին պարբերության մեջ «ազգային վիճակագրական ծառայության կողմից մաքսային մարմնի» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի կողմից մաքսային մարմնին» բառերով, իսկ նույն կետի 2-րդ պարբերության մեջ «ազգային վիճակագրական ծառայության կողմից» բառերը` «վիճակագրական կոմիտեի կողմից» բառերով.

6) որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետում «75-րդ հոդվածի 4-րդ կետում» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։