Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 26.1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը

գործել է մինչև 2023-03-06Բացել ARLIS-ում

Հոդված 26.1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը

1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որը կազմակերպվում, իրականացվում և հավաստագրվում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներով։

2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացնում են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողները)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով։

3. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։

4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը։

5. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը, ճանաչումը և հավաստագրումը կազմակերպվում ու իրականացվում են հետևյալ փուլերով.

1) թեկնածուի հայտի գնահատման և ճանաչման գործընթաց.

2) անձի գիտելիքների, փաստացի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության համադրում, գնահատում.

3) ընդհանրական գնահատում, եզրակացություն.

4) գնահատման արդյունքների պաշտոնական ճանաչում և հավաստագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (հավաստագրի և ներդիրի) շնորհում:

Հավաստագրի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը և առանց հավաստագրի վավեր չէ:

6. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

7. Հավաստագրի և հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (հավաստագիր և ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում։

(26.1-ին հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-127-Ն)

(04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։