Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը
Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը
(վերնագիրը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն)
1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:
2. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-201-Ն)
3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որևէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:
4. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:
Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:
5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
(16-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-201-Ն)