Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.
2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.
3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը.
4) հաստատում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության պետական պատվերը.
5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
6.1) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը.
6.2) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը, ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը.
7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(36-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց., փոփ. 04.05.22 ՀՕ-127-Ն)
(04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի անցումային դրույթ)