Հոդված 37.1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունը
Հոդված 37.1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունը
(վերնագիրը խմբ. 20.01.21 ՀՕ-31-Ն)
1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բնագավառներում պետական վերահսկողությունն ապահովում է օրենքով ստեղծված համապատասխան տեսչական մարմինը կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման և օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով։
2. Կրթության ոլորտի տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության, այդ թվում՝ կրթության պետական չափորոշիչների և կրթական ծրագրերի պահանջների պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդատվական և կանխարգելիչ գործառույթների միջոցով նպաստում է կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպման, դրանց յուրացման ու կրթության որակի բարձրացման գործընթացներին։
(37.1-ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-234-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-31-Ն)