Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2023 թվականի N 164-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ քաղաք Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 2 հասցեում գտնվող 7875.0 հազ. դրամ սկզբնական արժեքով 1587.8 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 21525.6 հազ. դրամ սկզբնական արժեքով 24 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.33912 հա հողամասը (որից՝ 0.0863 հա-ը՝ ընդհանուր բաժնային սեփականություն) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 176/0018 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Առաջարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար գումար հատկացնելու վերաբերյալ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների ավարտական ակտի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքի վարձակալության պայմանագրի լուծման աշխատանքների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։