Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-02-10-ից մինչև 2023-09-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-09-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1085-Ն

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.12.17 N 1676-Ն)

1. Սահմանել՝

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորողներին տրվում է դրամական ապահովություն, որը սահմանվում է՝

1) շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար` ըստ շնորհված զինվորական կոչումների.

2) Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության կուրսերի և առաջադիմության.

3) օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության.

4) ոստիկանական ուսումնական հաստատությունների սովորողների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների:

(2-րդ կետը փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն)

3. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը հաշվարկվում է զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու, իսկ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովությունը` ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատությունում՝ սահմանված կարգով որպես կուրսանտ կամ սովորող գրանցվելու օրվանից մինչև սահմանված կարգով զորամասի (հաստատության) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:

3.1. (կետն ուժը կորցրել է 09.02.23 N 150-Ն)

4. Նախորդ զինվորական կոչման նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր զինվորական կոչում ստացած զինծառայողի համար հաշվարկվում է նոր զինվորական կոչմանը համապատասխանող դրամական ապահովություն:

5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների համար դրամական ապահովություն չի հաշվարկվում զորամասի հրամանատարի (հաստատության պետի) հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում:

(5-րդ կետը փոփ. 09.02.23 N 150-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 21.12.17 N 1676-Ն, 09.02.23 N 150-Ն)

1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, սահմանվում է.

NN

ը/կ Զինվորական կոչումը Ամսական չափը

հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար այլ զորամասեր

1. Ավագ 7 300 6 300

2. Ավագ սերժանտ 7 000 6 000

3. Սերժանտ 6 500 5 500

4. Կրտսեր սերժանտ 6 000 5 000

5. Եֆրեյտոր 5 600 4 600

6. Շարքային 5 400 4 400

(1-ին կետը խմբ. 08.08.19 N 1017-Ն)

2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավագ ենթասպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովության չափերը չեն փոփոխվում: Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ՝ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար սահմանվում է դրամական ապահովություն` 9800 դրամի չափով:

2.1. (կետն ուժը կորցրել է 09.02.23 N 150-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է`

(դրամ)

NN

ը/կ Ամսական չափերը

ըստ կուրսանտին շնորհված զինվորական կոչման ըստ ուսումնառության տարիների ըստ առաջադիմության (5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)

1-ին տարի 2-րդ տարի 3-րդ տարի 4-րդ տարի 5-րդ տարի

1. ավագ 27 100 28 300 29 500 30 700 31 900 10 000

2. ավագ սերժանտ 23 200 24 400 25 600 26 800 28 000 10 000

3. սերժանտ 19 400 20 600 21 800 23 000 24 200 10 000

4. կրտսեր սերժանտ 15 500 16 700 17 900 19 100 20 300 10 000

5. եֆրեյտոր 11 600 12 800 14 000 15 200 16 400 10 000

6. շարքային 5 300 7 100 9 500 11 300 13 100 10 000

(3-րդ կետը խմբ. 30.07.20 N 1252-Ն)

4. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության, սահմանվում է՝

(դրամ)

Ամսական չափերը

ըստ ուսումնառության երկրների ըստ առաջադիմության

(5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)

Ռուսաստանի Դաշնություն այլ օտարերկրյա պետություններ

10 000 100 000 10 000

(4-րդ կետը փոփ. 29.01.16 N 67-Ն, խմբ. 30.07.20 N 1252-Ն)

5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով՝ կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:

(5-րդ կետը լրաց. 30.07.20 N 1252-Ն)

(հավելվածը փոփ. 29.01.16 N 67-Ն, փոփ., լրաց. 21.12.17 N 1676-Ն, խմբ. 08.08.19 N 1017-Ն, խմբ., լրաց. 30.07.20 N 1252-Ն, փոփ. 09.02.23 N 150-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

1. Ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը, ըստ շնորհված ոստիկանության կոչումների, սահմանվում են.

(դրամ)

NN

ը/կ Ոստիկանության կոչումը Ամսական

չափերը

1. Կրտսեր սերժանտ 2819

2. Սերժանտ 3250

3. Ավագ սերժանտ 3667

4. Ավագ 3903

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։