Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-07-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 5. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը

գործել է մինչև 2020-07-21Բացել ARLIS-ում

Հոդված 5. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-301-Ն)

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե)`

ա) ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը.

բ) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.

գ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերի և ծրագրերի մշակումը, վերահսկում է դրանց իրականացումը.

դ) սահմանված կարգով իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողություն.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական և քարտեզագրական տվյալների բանկի կառավարումը.

զ) սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.

է) հանդես է գալիս որպես պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.

ը) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.

ժ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները:

(5-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-301-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։