ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի, Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկը և ճանապարհածախսը և Սարգիս Խաչատրյանի, Տաթևիկ Սողոմոնյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի և Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 164-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
(պատվիրակության ղեկավար, 2023 թ. փետրվարի 19-21)
Գ․ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ (2023 թ. փետրվարի 20-22)
Ա. Մեհրաբյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
(2023 թ. փետրվարի 20-24)
Ս. Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
խորհրդական (2023 թ. փետրվարի 19-21)
Տ. Սողոմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր
մասնագետ (2023 թ. փետրվարի 18-25)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
15.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ