Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 130-Ա

«ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայկական լեգեոն կադետական կորպուս» հասարակական կազմակերպության կողմից, հայրենակիցների վերապատրաստման նպատակով, որպես օժանդակություն «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուսհամաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (117 կգ, 2,180 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 270 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոնմաքսատուն, վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

20.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 130-Ա որոշման

ՑԱՆԿ

«ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

NN

ը/կ Ապրանքի նկարագրությունը Քանակը

1. դիպուկահարի կոստյում 1

2. դիպուկահարի ծածկոց 1

3. սև շապիկներ՝ լեգեոնի խորհրդանիշով 16

4. սև դիմակներ՝ լեգեոնի զինանշանով 17

5. սև գլխարկներ՝ լեգեոնի զինանշանով 15

6. զույգ կոշիկներ 1

7. քողարկման գլխարկներ 11

8. վրաններ (երկու անձի) 50

9. փոքր շարժական գեներատոր 1

Ընդհանուր

արժեքը 2180 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր քաշը 117 կգ

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

20.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։