ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 140-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Էյդ բեյոնդ բորդերս» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում և Ձորագյուղ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (32 արկղ, 721 կգ ընդհանուր քաշով, 1,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 500 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
20.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 140-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ
Անվանումը Քանակը
(արկղ) Քաշը
(կգ ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
Նոր խաղալիքներ 5 195 350
Մեծահասակի օգտագործված
հագուստ 8 350 170
Առաջին բուժօգնության պարագաներ՝ մեծահասակի տակդիրներ և միանգամյա
օգտագործման սավաններ 19 176 280
Ընդհանուր 32 721 800
Փոխադրման ծախսը 500
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
20.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ