Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ մասերով.
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ մասերով.
«15. Դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում` երկամսյա ժամկետով:
16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված կասեցման ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցնում է լիցենզավորող մարմինը:»: