ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 143-Ա
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» (ՇՎԵՅՑԱՐԻԱ) ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների (186 տեղ, 2,248 կգ ընդհանուր քաշով, 13,445.83 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ փոխադրման և այլ ծախսերը կազմել են 18,006․60 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 143-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» (ՇՎԵՅՑԱՐԻԱ) ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Ապրանքի նկարագիրը Քանակը (հատ) Փաթեթավորումը (քանակը փաթեթում) Փաթեթների քանակը Փաթեթի արժեքը (եվրո) Փաթեթի ընդհանուր արժեքը
(եվրո)
1. Ռինգերի լուծույթ՝
500 մլ 1 800 20 90 12,95 1 166
2. Նատրիումի քլորիդ՝ 0.9%, 1լ 480 10 48 8,03 385
3. Նատրիումի քլորիդ՝ 0.9%, 100մլ 600 60 10 44,43 444
4. Ներարկիչ՝ պլաստմասսայե,
ինսուլինի համար, 2մլ ոչ ավելի ծավալով 1 000 100 10 6,55 66
5. Ներարկիչ՝ պլաստմասսայե
Luer, 5 մլ 10 800 100 108 2,95 319
6. Ներարկիչ՝ պլաստմասսայե
Luer, 20 մլ 1 600 400 4 31,89 128
7. Ներարկիչ՝ պլաստմասսայե
Luer, 2 մլ 6 400 100 64 2,73 175
8. Ներարկիչ՝ պլաստմասսայե
Luer, 10 մլ 3 000 100 30 5,64 169
9. Ներարկիչ՝ պլաստմասսայե
Luer, 50-60 մլ 700 100 7 51,40 360
10. Ներարկիչ՝ պլաստմասսայե
Luer, 1մլ 4 000 100 40 4,55 182
11. Ներարկվող դեղերի
հավաքածու 2 1 2 3351,07 6 702
12. Ներարկվող դեղերի
հավաքածու 1 1 1 3351,07 3 351
Ընդամենը 13,445.83
Փոխադրման և այլ ծախսեր 18,006.60
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
24.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ