Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ Լ. ՏՈԼՍՏՈՅԻ ԱՆՎԱՆ Հ.128 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-05-09-ից մինչև 2021-07-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-07-23Բացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

08 մայիսի 2020 թ. Հ. 1599-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԵՎԱՆԻ Լ. ՏՈԼՍՏՈՅԻ ԱՆՎԱՆ Հ.128 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ 31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 28.04.2020թ. հ.12-19981 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Լ.Տոլստոյի անվան հ.128 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N 113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 26-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

Երևանի քաղաքապետ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

2020 թվականի մայիսի 8-ի

N 1599-Ա որոշման

«Երևանի Լ. Տոլստոյի անվան հ.128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝

խորհրդի անհատական կազմը

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացուցիչ (ԿԳՄՍ)

Ազգանուն, անուն

հայրանուն Պաշտոն Ազգանուն, անուն

հայրանուն Պաշտոն

1 2 3 4 5 6

Խաչատրյան Լիդա

Գարսևանի

Հարությունյան Սիրուշ

Հարությունի Ջանիկյան Լուսինե

Հովհաննեսի

Ավետիսյան Նաիրա

Ալեքսանդրի Մկրտչյան Լուսինե

Եգորի

Շադյան Նունե

Բոգդանի

Սաֆարյան Զարուհի Արկադիի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի 1-ին կարգի մասնագետ

«Երևանի Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, դաշնամուրի դասատու

Երևանի հ.68 մանկապարտեզի տնօրեն Երիցյան Գրիգոր Աշոտի «Հայ առաջադեմ երիտասարդություն»

ՀԿ-ի նախագահ

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։