Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2011-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519) 41-րդ հոդվածի 1-ին մասում «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից» բառերը փոխարինել «գործատուների և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 42-րդ հոդվածի վերջին պարբերությունում «կառավարող» բառը փոխարինել «ձևավորող» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

ա) վերնագրից հանել «կառավարումը և» բառերը.

բ) առաջին պարբերությունում «կառավարում» բառը փոխարինել «վարում» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 65-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 1-ին կետում «կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից օրենքով» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետը և 2-րդ մասի 3-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-184-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։