Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-03-08-ից մինչև 2023-04-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-04-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2023թ. N 10-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում «համայնքի գյուղական բնակավայրերում, որպես լեռնային գյուղեր, հաշվարկել 0,3, իսկ Ջերմուկ քաղաքում՝ 2,0 գործակիցների կիրառմամբ։» բառերը փոխարինել «հաշվարկել օրենքով սահմանված դրույքաչափերով՝ առանց գործակիցների կիրառման։»։

2) որոշման 2-րդ կետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Կողմ -11

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ Դեմ -0 Ձեռնպահ -0

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2023 թ․ փետրվարի 24

ք. Ջերմուկ

Հավելված

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու

2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն որոշման

«Հավելված 2

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։