Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 117-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 176-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 117-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի (ՀՎՀՀ` 05533381) կողմից «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2023 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 14-ի «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից իրականացվող «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 117-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

07.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։