ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված բեռը (18 տեղ, 667 կգ ընդհանուր քաշով, 32,674.48 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,600 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հեպատիտ Ց-ի դեմ պայքարի պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագրի մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
07.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 178-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Ապրանքի նկարագիրը Չափի միավորը Միավորի
արժեքը (եվրո) Ընդհանուր
արժեքը (եվրո)
1. ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ (ՎԱԿՑԻՆԱՅԻ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
ՊԼԱՍՏԻԿ ՏԱՐԱ ԻՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ GIO'STYLE 8 հատ 38.710 309.68
2. ՊԼԱՍՏԻԿ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՏԱՐԱ ՀԵՂՈՒԿԻ ՀԱՄԱՐ VESTFROST VLSA 8 հատ 6.460 51.68
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԵՐՄՈԻՆԴԻԿԱՏՈՐ՝ ՍԱՌԵՑՄԱՆ
ՑՈՒՑԻՉ FREEZE-TAG 10 հատ 7.370 73.70
4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՋԵՐՄԱՉԱՓ LOGTAG TRID30-7F 20 հատ 39.480 789.60
5. ՄԱՐՏԿՈՑԻ ԼԻՑՔԱՎՈՐԻՉ VICTRON MULTIPLUS
COMPACT 12V/1600W/70A 2 հատ 1199.950 2399.90
6. ՀՈՍԱՆՔԻ ԱՆԽԱՓԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԻ ՖԻԼՏՐ
DELTA AMPLON RT-5/6 23 հատ 0.600 13.80
7. ՀՈՍԱՆՔԻ ԱՆԽԱՓԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՍԱՐՔ DELTA
AMPLON RT-6K-EXTEND 3 հատ 743.470 2230.41
8. ԼԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ՍԱՌՆԱՐԱՆԻ
ՀԱՄԱՐ 230Վ, 2500 ՎԱ 2 հատ 454.380 908.76
9. ԷԼ. ՇՂԹԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՍԱՐՔ՝ ԼԱՐՄԱՆ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ ՍԱՌՆԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ 180-265Վ, 7Ա 4 հատ 56.510 226.04
10. ՀՈՍԱՆՔԻ ԱՆԽԱՓԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԻ ՖԻԼՏՐԻ
ՊԼԱՍՏԻԿ ԴԵՏԱԼ (DELTA AMPLON RT-5/6 EXTENDED) 2 տուփ 29.070 58.14
11. ԼԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ 230Վ, 2500 ՎԱ 2 հատ 284.160 568.32
12. ԿԱՊԱՐԱԹԹՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑ` ՀԵՂՈՒԿ
ԷԼԵԿՏՐՈԼԻՏՈՎ ԱՇԽԱՏՈՂ, 12Վ, 80Ա 2 հատ 166.850 333.70
13. ՍԱՌՑԱՐԱՆ` ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ԴԵՂԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ,
VESTFROST MF 114, 111Լ, 230Վ 1 հատ 1119.460 1119.46
14. ՍԱՌՆԱՐԱՆ` ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ԴԵՂԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
VESTFROST VLS404A AC, 1451 NET, 230Վ 2 հատ 1965.680 3931.36
15. ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ՔԱՆԴՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ
FIELD NETWORK BOX FIWI STANDALONE 1 հատ 17116.460 17116.460
16. ՑԱՆՑԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉ (ՍՎԻՉ) FORTINET
FORTISWITCH FS-124F-POE 1 հատ 686.200 686.200
17. ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔ FORTIAP 231F-E 2 հատ 371.490 742.98
18. ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔ FORTIAP 231F-E 3 հատ 371.430 1114.29
Ընդամենը 32,674.48
Փոխադրման ծախսերը կազմել են 4,600
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
07.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ